Այս նախագծով կարող է հասանելի դառնալ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը 

Այս նախագծով կարող է հասանելի դառնալ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը 

 «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծով  կարող է  հասանելի դառնալ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, այլև շատ ավելի լայն՝ գործի հետ չառնչվող մարդու մասնավոր շահերին, անձնական կյանքին, առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություն։ Այս մասին ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԼՀԿ-ական Արկադի Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում՝ նոր նախագիծ է շրջանառում, որով առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման։

Արկադի Խաչատրյանը հավելեց, որ նախագիծը քրեական գործով մեղադրյալ կամ կասկածյալ չհանդիսացող երրորդ անձին վերաբերող ոչ թե բանկային գաղտնիքի բացահայտման մասին է, այլ բանկային գաղտնիքի բացահայտման նպատակով խուզարկոթյուն և առգրավում իրականացնելու հնարավորության մասին է։  

Նա նաև նշեց , որ ավելի քան 20 տարի Հայաստանում իրականացվող բանկային գաղտնիքի ինստիտուտի պաշտպանութունը համակարգի արդյունավետ  գործունեության և ֆինանսական համակարգի կայունության և բանկային գործառնություններից օգտվող անձանց մասնավոր շահերի պաշտպանության կարևորագույն  երաշխքիներից մեկն է։  
«Իմ խորին համոզմամբ՝ դրա երաշխավորման պահանջից ցանկացած կամայական նահանջ պետք է բացառվի»,-ասաց ԼՀԿ-ական պատգամավորը։  Նրա համոզմամբ՝ բանկային գաղտնիք կարող է բացահայտվել միայն այն սահմաններում և չափով, որքանով անհրաժեշտ է հանրային շահի ապահովման համար, սակայն մի շարք կարևոր պայմանով, որ պետք է նախաձեռնել մասնավոր անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործուն երաշխիքներ։

Չնայած այյս զգուշացումներին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, թե բանկային գաղտնիքի առումով տվյալների մատչելիության խնդիր չկա, հակառակը, ըստ նախարարի մեկնաբանության, տվյաների հասանելությունը էլ ավելի է ուժեղացվում։
«Սա կարող է կատարվել միայն քննիչի պատճառաբանված որոշան հիման վրա, գլխավոր դատախազը կամ տեղակալը պետք է  հաստատի,  իսկ անձը, ում վերաբերում է, ունի երաշխքիներ ծանուցման բողոքարկման առումով»,-հակադարձեց Բադասյանը։

Նրան ողջունեց իմքայլալական, մասնագիտությամբ տնտեսագետ Ծովինար Վարդանյանը, հարցնելով, թե ինչ երաշխք, որ  մարդիկ էլ չեն կարողանա օգտագործել իրենց սիրուհու, վարորդի և «մեր սիրելի Պողոսի» հաշիվները։