Բրավո. ինչպես քաղաքացիները արձագանքեցին Քոչարյանին կալանավորելու որոշմանը (տեսանյութ)

Բրավո. ինչպես քաղաքացիները արձագանքեցին Քոչարյանին կալանավորելու որոշմանը (տեսանյութ)

«Բրավո». «կեցցեք». այսպես արձագանքեցին նիստերի դահլիճում գտնվող քաղաքացիները դատավոր Արմեն Դանիելյանի որոշմանը, երբ լսեցին, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվելու կալանավորումը։

Քաղաքացիներից մեկն էլ կրկնում էր. «Սատանա կա քաղաքում»։

Նախագահող հորդորեց ներկաներին պահպանել լռություն՝ թույլ տալով աշխատել։

Որոշման հրապարակումից հետո գործով տուժողներն ու տուժողների իրավահաջորդները գրկախառնվում էին՝ ողջունելով միմյանց որոշման առթիվ։

ՀԳ Ի դեպ, մեր ընթերցողներից մեկը, որը ուշադիր հետեւում է քաղաքական գործընթացներին, ուշագրավ դիտարկում արեց, ասաց, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարաններն արգելափակողների մեջ էին նաեւ այսօր դատավոր Արմեն Դանիելյանին ծափահարողները։ Մի օր այս մարդիկ, փաստորեն, չեն վստահում դատարաններին եւ դատարանների դռներն են փակում, մեկ ուրիշ օր՝ դատարանն ու դատավորին են օրհնում-գովերգում։