Դատում են էքսգիբիցիոնիստի

Դատում են էքսգիբիցիոնիստի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է 
Դահար Թադևոսյանի դատաքննությունը։

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի ընթացքում «դիտավորությամբ անտեսելով համակեցության համընդհանուր կանոնները և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ մոտեցել է պատահական անցորդների և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով վերջիններիս անձի և հասարակության նկատմամբ` ճանապարհի բանուկ հատվածում մասամբ մերկանալով ի ցույց է դրել իր սեռական օրգանները, նման կերպ կատարելով խուլիգանություն»

Դահար Թադևոսյանի նկատմամբ կիրառել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ: