ՆԱՏՕ-ն հրաժարվում է Մոսկվա ներկայացուցիչներ ուղարկել

ՆԱՏՕ-ն հրաժարվում է Մոսկվա ներկայացուցիչներ ուղարկել

Միացյալ Նահանգները եւ Հյուսիս-Ատլանտյան դաշինքի եվրոպական դաշնակիցները հրաժարվել են Մոսկվայի անվտանգության միջազգային կոնֆերանսին ուղարկել ներկայացուցիչներ։ Կոնֆերանսը տեղի է ունենալու ապրիլի 23-25-ին։ Այս մասին հայտնում է «АиФ»-ը։ ՌԴ Պնախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը պարբերականի հետ զրույցում ասել է․ «Ինչպես եւ նախորդ տարիներին, բոլորին հրավիրել ենք։ Ներառյալ նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին եւ բլոկի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սակայն Միացյալ Նահանգները հրաժարվեց մասնակցությունից, իսկ եվրոպական պետությունները պաշտպանեցին եվրա-ատլանտյան համերաշխության սկզբունքը եւ հրաժարվեցին մասնակցությունից»։