Արսեն Թորոսյանը , ի հեճուկս սպիտակցիների, հասավ իր նպատակին

Արսեն Թորոսյանը , ի հեճուկս սպիտակցիների, հասավ իր նպատակին

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝  Սպիտակի բժշկական կենտրոնն այսօրվանից միացել է համավարակի դեմ պայքարին, իսկ Վանաձորի ԲԿ-ի հարակից տարածքում ինֆեկցիոն բաժանմունք կկառուցվի, որը, ըստ հաղորդագրության, ունենալու է 30+15 մահճակալային ֆոնդ։  

Բանն այն է, որ Սպիտակի ԲԿ-ի աշխատակազմը դեմ էր այդ որոշմանը, անգամ ուզում էին բողոքի ակցիա անել։ Նրանք մատնացույց էին անում Վանաձորի ԲԿ-ն՝ ասելով, թե պայմաններն այնտեղ ավելի լավն են, եւ նպատակահարմար կլինի օգտագործել հենց այդ բժշկական կենտրոնը։ Իսկ Սպիտակի ԲԿ-ն հաշմանդամություն ունեցող անձանց է սպասարկում, եւ համաճարակին ծառայելու դեպքում նրանք կզրկվեն բուժսպասարկումից։ Փաստորեն, սա ևս մեկ դեպք է, երբ Թորոսյանը բուժհաստատությունների աշխատողների փաստարկներին հակառակ որոշում է կայացնում և հասնում է իր նպատակին։