Մանվել Գրիգորյանն օրինապաշտ կալանավոր է

Մանվել Գրիգորյանն օրինապաշտ կալանավոր է

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը կարծում է,որ իր պաշտպանյալի նկատմամբ հատուկ վերաբերմունք կա,որն ընդգծվում է բացասական դրսեւորումները։

«Իր նկատմամբ հատուկ վատ վերաբերմունք կա․չէ որ մանվել Գրիգորյանը միակ իմ պաշտպանյալը չէ,  չէ որ ես միայն Մանվել Գրիգորյանի համար չեմ այցելում։ Սկսած հենց հիմա հիվանդանոցի հսկողությունից, Մանվել Գրիգորյանի նկատմամբ կա հատուկ բացասական վերաբերունք»։

Մեր հարցին՝ ինչպե՞ս է այդ բացասական վերաբերմունքը դրսեւորվում, Արսեն Մկրտչյանը պատասխանեց․ «Օրինակ մեկը, եթե պետք է չխուզարկվի, այլ զննվի, ինչ-որ մի այլ կալանավորի կարելի է, Մանվել Գրիգորյանին չի կարելի։ Կամ ինչ-որ զիջումներ կարող են լինեն։ Փաստաբանական էթիկայից ելնելով չեմ կարող ասել ինչ շփման միջոցներ կան վստահորդի հետ, ինչ կապի միջոցներ, ինչ արտոնություններ է ունենում կալանավորված անձը, որը Մանվել Գրիգորյանը չունի»։

Հեռախոսի մասի՞ն է խոսքը, պաշտպանն ասաց․ «Ես հեռախոսի մասին չեմ խոսում․ բայց թեկուզ հեռախոսը, դա բավականին ուշ հասանելի դարձավ Մանվել Գրիգորյանի համար։ Երբ էլ որ դարձավ, հսկվում  է ավելի կտրուկ»։

Ըստ պաշտպանի՝ Մանվել Գրիգորյանի մոտից արգելված իրեր չեն հայտնաբերվել․ «Օրինապաշտ է իրեն պահում։ Մենք գիտենք մեր հանդեպ ինչ հսկողություն է։ Ես համոզված եմ, որ իմ հանդիպումները ոչ միայն ձայնագրվում են, այլ նաեւ տեսաձայնագրվում  են, համապատասխան մարմինների հանձնարարությամբ է դա արվում»։