Էվոկաբանկի պարզաբանումը

Էվոկաբանկի պարզաբանումը

Մենք երեկ լուր էինք տպագրել, որտեղ ներկայացրել էինք ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանին եւ նրա բիզնես-գործունեությունը։ Գրել էինք, որ նրան է պատկանում «Հյուր սերվիսը», եւ որ նա Էվոկաբանկի փայատեր է։ Լուրում նշված էր նաեւ, որ Էվոկաբանկը Պրոմեթեյ բանկի իրավահաջորդն է, որի բաժնետերերն են Սամվել Մայրապետյանը եւ Սենիկ Գեւորգյանը, որի բաժնեմասը գրանցված է Գեւորգյանի անունով։

Երեկ Էվոկաբանկից մենք հերքման տեքստ ենք ստացել, որտեղ նշված է․ 

«Էվոկաբանկին վերագրվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ կարող է վնաս հասցնել Բանկի բարի համբավին եւ գործարար հեղինակությանը, մասնավորապես․

1. Սամվել Մայրապետյանը որեւիցե ուղղակի կամ անուղղակի մասնակցություն Էվոկաբանկում չունի եւ նախկինում չի ունեցել։

2. Բանկի հիմնադիր Սենիկ Գեւորգյանի բաժնեմասը գրանցված չէ եւ երբեւիցե գրանցված չի եղել Գեղամ Գեւորգյանի անունով։

Տեղեկացնում ենք ձեզ, որ Գեղամ Գեւորգյանը Էվոկաբանկի մինորիտար բաժնետեր է՝ 0,74 տոկոս բաժնեմասով»։