Ռուսաստանը «ցնցել» է ամբողջ Ուկրաինան. ի՞նչ է կատարվում
Ուկրաինայի 14, մասնավորապես՝ Կիևի և Խարկովի մարզերում, այս պահին օդային տագնապի ազգանշան է հնչում:
Մի շարք քաղաքներում պայթյուններ են լսվում։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ հարձակման են ենթարկվել Խարկովի, Սումիի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չեռնովցիի, Տերնոպոլի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Չեռնիգովի, Իվանո-Ֆրանկիվսկիի, Օդեսայի, Կիևի, Չերկասի և Վիննիցայի մարզերը։
Վերջին երեքում մարզերում օդային տագնապը տեւել է 11 ժամ։
Կիևում տեղի ունեցած պայթյունների ֆոնին շտապ անջատվել է էլեկտրականությունը:
Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում:
Կարծիքներ