Տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել Փարիզում

Տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել Փարիզում


Ֆրանսիական ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Փարիզում մայիսմեկյան ցույցի ժամանակ արմատականներին ցրելու համար:

Երբ մայիսմեկյան ցույցի ժամանակ արմատականներն սկսել են այրել աղբամանները և սադրել ոստիկաններին՝ նետելով քարեր և շշեր, իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազով:

Հիշեցնենք, որ Աշխատավորների միջազգային օրվա մայիսմեկյան ցույցն սկսվել է մայիսի 1-ին, Փարիզում` Հանրապետության հրապարակից: Ցույցին պատրաստվում էր մասնակցել մոտ 20 հազար մարդ։ Ցուցարարներին պաշտպանում է մեկուկես հազար ոստիկան։