Սա միտինգ չէ, մենք ուղղակի ուզում ենք գնանք ՄԱԿ-ի դիմաց բարձրաձայնենք այն հարցերը, որոնք իրենք տեսնում են, բայց լռում են

Սա միտինգ չէ, մենք ուղղակի ուզում ենք գնանք ՄԱԿ-ի դիմաց բարձրաձայնենք այն հարցերը, որոնք իրենք տեսնում են, բայց լռում են

Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը` ի պատասխան Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիմումի, փակ քննարկում կանգնացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս պահին Մատենադարանի դիմաց մարդաշատ է, մի շարք քաղաքացիներ պատրաստվում են երթով հասնել ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց և բողոքի ակցիա իրականացնել ։ Ակցիայի մասնակիցների թվում են դերասաններ Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Ստեփանյանը։

«Սա միտինգ չէ , ժողովուրդ ջան։ Մենք ուղղակի ուզում ենք գնանք ՄԱԿ-ի դիմաց բարձրաձայնենք այն հարցերը, որոնք իրենք տեսնում են, բայց լռում են»,- ասաց Ռաֆայել Երանոսյանը։