Ով կփորձի Հրազդանը սարքել Էջմիածին, ինքն, ուրեմն, ժողովրդին չի ընդունում կամ չի սիրում. Սեւակ Միքայելյան

Ով կփորձի Հրազդանը սարքել Էջմիածին, ինքն, ուրեմն, ժողովրդին չի ընդունում կամ չի սիրում. Սեւակ Միքայելյան

Հարզացրույց Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի հետ: 

- 2020 թվականին որքա՞ն պարգեւավճարներ է բաժանել քաղաքապետարանը: 

- Ես պարգեւավճար չեմ ստացել, ես ինքս ինձ չեմ պարգեւատրել: Աշխատավարձի տնտեսում ենք ունեցել՝ 33 մլն. դրամ, որից 190 աշխատակից ստացել է 13-րդ աշխատավարձ՝ 21մլն. դրամ: 
Իմ աշխատած տարիներին ես կարեւորել եմ մաքրուհիներին եւ բանվորներին, նրանք միշտ իմ ուշադրության կենտրոնում են, որովհետեւ ամենածանր աշխատանքը իրենք են կատարում: Ես իրենց միշտ պարգեւատրել եմ, եւ շատ ուշադիր են նրանց նկատմամբ։

- Ի՞նչ աշխատանքներ եք պլանավորել կատարել այս տարի: 

2021 թվականին այնպիսի աշխատանքներ են կատարվելու Հրազդան քաղաքում, որ վերջին 20 տարիների ընթացքում չեն կատարվել: Աննախադեպը չունեցող ասֆալտապատման աշխատանքներ են կատարվելու մոտ 80 հազար քմ: Ընդանուր գումարը 500 մլն ՀՀ դրամ է, որից քաղաքապետարանը կհատկացնի 250 մլն.ՀՀ դրամ, 45%-ն էլ կֆինանսավորվի կառավարության կողմից: Ասեմ, որ մենք այս տարի բյուջեի մուտքերն ավելացրել ենք՝ 1 մլրդ. 250 մլն դրամից հասցնելով 2 մլրդ.-ի: Դրա արդյունքում կարողանում ենք աշխատանքներ կատարել: Բազմաբնակարան շենքների բանկերն ենք ասֆալտապատելու, 3 խաղահրապարակ է կառուցվելու: Թաղամասեր կան, որ անգամ սյուներ չկան, լուսավորության հարց ենք լուծելու: Պաշտոնը ստանձնելուց հետո ժառանգել են 77 չգործող վերելակ: 2 տարվա ընթացքում շահագործվել է 40 վերելակ, եւս 2-3 տարի եւ Հրազդանում չի լինելու մի բազմաբնակարային շենք, որ վերելակը  չգործի: Ոչ թե ինձ պետք է հիշեցնեն, որ այս կամ այն շենքի վերելակը չի գործում,այլ ես տեղյակ եմ, դա իմ համար գերխնդիր ա: Այս տարի 5 վերելակ կվերանորոգվի ոչ համայնքային միջոներով, այլ մաքուր, արդար միջոցներով: Ես ընդհանուր ընկերներ ունեմ Մոսկվայում, որոնց միջոցով տարբեր սարքավորումներ եմ ձեռք բերել եւ իմ անձնական լուման ներդրել:

- Քաղաքապետարանը պարտքեր ունի՞: 

Մինչեւ 2025 թվականը նախորդից ժառանգած պարտք ունեմ՝ 543 մլն. դրամ: Մինչու օրս մարել եմ 100 մլն.դրամը: Եթե այդ պարքերը չլիներ, այդ գումարները կծախսվեր ի  նպաստ համայնքի: 

- Երբ Փաշինյանը վարչապետ դարձավ, խոստացավ, որ նոր Հայաստանում նախկինների վարքերն ու բարքերը չպետք է գործեն՝ աշխատանքի ընդունել ծանոթ, բարեկամ, ընկեր, խնամի: Այսօր Հրազդանի քաղաքապետարանում պաշտոն են ստանում Ձեր ծանոթները, բարեկամները, ընկերները, խնամին: Այն ինչ արվում էր Արամ Դանիելյանի օրոք, նույն ոճով Դուք եք աշխատում: Այս առումով ո՞րն է Ձեր եւ Դանիելյանի տարբերությունը: 

- Իմ ու Դանիելյանի միջի տարբերության գնահատականը տվողը ես չեմ: Գնահատական տվողը նաեւ դուք եք, որպես համայնքի բնակիչ: Ես նորից են ասում, որ այնպիսի մեծ աշխատանքներ եմ իրականացրել Հրազդան քաղաքում, որ չեն իրականացվել վերջին 20 տարիների ընթացքում: Ինչ վերաբերվում է աշխատողների առումով, նրանք բոլորը տեղում են: Չկա մի աշխատող, եթե անգամ հարազատ է, ինքը ՀՀ քաղաքացի ա, եւ առավելություն չի կարող ունենալ, ավելի պարտավորված պետք է իր աշխատանքը  կատարի: Հրազդանի բնակչությունը  քաջատեղյակ է, թե իմ աշխատելաոճը ոնց ա, իմ մոտ չկա բարեկամ, հարազատ, նման հասկացողություն: Գործը՝ գործ, բոլորը պետք է աշխատեն, բոլորը պետք է ծառայեն հրազդանցուն ոչ միայն խոսքերով: Ես իմ ժողովրդին հուսախաբ չեմ անի, ես ասում եմ Հրազդանը լինելու է Հայաստանի առաջատար քաղաք, բոլոր ոլորտներով:

- Արամ Դանիելյանի դեմ քրեական գործ հարուցվեց չարաշահումների հետ կապված, ի՞նչ ընթացքի մեջ է այդ պրոցեսը: Համայնքին տված վնասը փոխհատուցե՞ց նախկին քաղաքապետը:  

- 138.մլն չարաշահում է եղել հարկային բաժնում, դեռ դատական պրոցեսը շարունակվում է:

- Պատերազմի օրերին վարչապետը կոչով դիմեց համայնքի ղեկավարներին ջոկատներ կազմել եւ մեկնել Արցախ: Մասնակիցը դարձե՞լ եք պատերազմի:

- Ինչով կարողացել եմ օգնել եմ, ջոկատներ կազմել ենք, գնացել ենք մի քանի օր պատրաստվել ենք, բայց հրաման չի եղել գնալու: Այդ օրերին Հրազդանում ունեցել ենք 5000 քաղաքացիներ, օգնել ենք թե՛ սնունդով, թե՛ բնակարանով: Ներկայումս 1700 քաղաքացի ունենք Հրազդանում, մնացածը հետ են վերադարձել: 

- Հրազդանցի բարերարների կողմից այդ օրերին ՈՒԱԶ մակնիշի 2 մեքենաներ նվիրաբերվեց համայնքին: Եթե գաղտնիք չէ, ո՞ր զորամասին եք նվիրաբերել այդ մեքենաները: Դուք անձա՞մբ եք տեղ հասցրել դրանք:
 

- Տեղեկություն չունենք դրա հետ կապված: Մենք  գիտենք, որ տեղ հասել ա, եթե ինչ որ մեկը նկարվելու համար էդպես բան պիտի անի, դա ես չեմ ընդունում: 

- Պատերազմի օրերի ընթացքում իշխանությունը խաբեց հանրությանը, 44 օրերի ընթացքում մենք միայն լսում էինք, որ «Հաղթելու ենք»: Ի՞նչ եղավ, որ չհաղթեցինք: 

- Ես այս հարցի շուրջ ոչ մի պատասխան չեմ ուզում տալ: Ինչ գնահատական տալիս է ժողովուրդը, նույն գնահատականն էլ տալիս եմ ես, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել:

- Մամուլում շրջանառվում է, որ Ձեր հայրը՝ Սասուն Միքայելյանը չի վիրավորվել, այլ վթարի է ենթարկվել: Որտեղի՞ց են այս խոսակցությունները: 

- Բացարձակ սուտ է ու կեղծիք է: Սասուն Միքայելյանը վիրավորվել է Ջաբրայիլում, մարտ ամսին ինքը կխոսի: Այդ սնարյադից զոհվել են 8 հոգի՝ Շահենը, Արմենն ու էլի տղաներ: Եթե Սասուն Միքայելյանը 2 մետր այն կողմ կանգնած լիեներ, չեմ ուզում ասել, ինքը կարող է այսօր չլիներ: Այս ընթաքում 4 անգամ վիրահատվել է, բժիշկները կարող են վկայել, թե ինչ վիրահատություններ է արվել: Ոտքի հետ կապված լուրջ խնդիր ունի, ոտքի թաթը չի շարժվում, ներվը վնասվել է, հիմա էլ բուժումներ է ստանում: 

- Ճի՞շտ է, որ Հանքավանում մեծ կալվածքներ ունի Ձեր ընտանիքը:  

- Ի՞նչ կալվածքներ: Մենք ինչ ունենք մաքուր, արդար ձեւի ունենք: Մենք ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, ու հրազդանցին լավ գիտի իմ աշխատանքը, թե ինչ մաքուր եմ աշխատում, եւ իմ լուման մեծ է քաղաքի զարգացման հարցում: Ժամանակի ընթացքում ժողովուրդը իր գնահատականը կտա, ով ինչ արել է, ով մաքուր չի աշխատել եւ չի աշխատում, հա՛մ պատմության առաջ պատասխան կտա, հա՛մ ժողովրդի, հա՛մ էլ Աստծու առաջ պատասխան կտա: Ես այդ կասեմ: 

- Մամուլում քննարկվում է, որ  Ձեր հայրը ազգուտակին պաշտոնների է նշանակել: Մարդիկ Հրազդանը համեմատում են Էջմիածնի հետ, իսկ Ձեր հորը՝ Մանվելի հետ: Ստացվում է, որ ԵԿՄ-ի նախագահները նույնն են: Ի՞նչ կասեք այս մասին: 

- Մարտական ընկերների խնդրանքով է հայրս դարձել ԵԿՄ-ի նախագահ: ԵԿՄ-ն այս պատերազմում մեծ ներդրում ունեցել է, 4000 ավելի երկրապահներ մեկնել են կռիվ: Ինչ վերաբերվում է, թե Հրազդանը սարքել են Էջմիածին, դա սուտ է, կեղծիք է: Ով կփորձի Հրազդանը սարքի Էջմիածին, ինքը, ուրեմն, ժողովրդին չի ընդունում կամ չի սիրում: Մեր բնակարանը մինչ օրս չունի թիկնազոր, կամ թիկնապաներ մեր բնակարանը չեն հսկում, անգամ պարիսպներ չունի մեր բնակարանը, կարող եք գալ նկարել: Քաղաքացին կարող է գիշերվա ժամը 4-ին մի հարցով գա մոտենա, մեր դուռը ծեծի, մենք դուրս գանք իր հարցին պատասխանենք կամ հարցը լուծենք: Արգելք չկա, որ կարող է խոչընդոտ հանդիսանալ մոտենալ մեր բնակարանին: Ինչպես կարելի է համեմատել, մենք գիտենք՝ ժամանակին Էջմիածնում ինչ է եղել: Մանվել Գրիգորյանը կռված մարդ ա, պատերազմ անցած մարդ ա, ես ճիշտ չեմ համարում այս պահին իր մասին ինչ որ բան ասել, բայց  չեմ ուզում   համեմատականեր անցկացնել: Հրազդանցին լավ գիտի՝ ոնց ենք աշխատում, ու օրենքի առաջ բոլորն էլ հավասար են, ով ուզում է լինի, չկան արտոնյալներ՝ ինձանից սկսած: