Դուք միլիցա՞ եք, թե՞ գողական. վիճաբանություն եւ քաշքշուկ կարգադրիչների եւ զոհվածների հարազատների միջեւ

Դուք միլիցա՞ եք, թե՞ գողական. վիճաբանություն եւ քաշքշուկ կարգադրիչների եւ զոհվածների հարազատների միջեւ

ՀՀ վերաքննիչ դատարանում, որտեղ ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը, իրավիճակը կտրուկ լարվեց, երբ դատավոր Կարեն Բիշարյանը որոշում կայացրեց նիստերի դահլիճից հեռացնել անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին։

Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներին չեն կարող զրկել ձայնի իրավունքից, դատավորը հորդորեց տեղից չխոսել, ապա դատական սանկցիա կիրառեց՝ նրան դահլիճից հեռացնելու որոշում կայացնելով։ Վիճաբանություն ու քաշքշուկ սկսվեց դատական կարգադրիչների եւ հարազատների միջեւ։

«Դուք միլիցա՞ եք, թե՞ գողական։ Թուրքի լամուկ, օրենքի մարդն «արա»–ով ա խոսո՞ւմ»,–հայտարարեցին հարազատները՝ հրաժարվելով լքել նիստերի դահլիճը։
 
Հիշեցնենք, որ բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։