Հարավային Աֆրիկայում ռեկորդային ցածր ջերմաստիճան է արձանագրվել

Հարավային Աֆրիկայում ռեկորդային ցածր ջերմաստիճան է արձանագրվել

Ռեկորդային ցածր ջերմաստիճան է արձանագրվել Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է տեղի օդերեւութաբանական ծառայությունը։ Ըստ այդմ, ՀԱՀ տարածքում թվով տասնինը ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել։ Մասնավորապես, Յոհաննեսբուրգում սնդիկի սյունն իջել է մինչեւ -7 աստիճան։ Քիմբերլիում սնդիկի սյունն հասել է մինչեւ -9,9 աստիճանի։ Որոշ քաղաքներում նաեւ ձյուն է տեղացել։ Մասնագետները նշում են, որ շուտով ջերմային բնականոն ռեժիմը կվերականգնվի։