Ադրբեջանը Երեւանի «Թեփեբաշի» թաղամասի հուշարձանների բազա է ստեղծել 

Ադրբեջանը Երեւանի «Թեփեբաշի» թաղամասի հուշարձանների բազա է ստեղծել 

Ադրբեջանական իշխանությունները ստեղծել են Երեւանի՝ «Թեփեբաշի» թաղամասի ադրբեջանական հուշարձանների բազա։ Նշենք, որ այդ թաղամասը ադրբեջանական կողմը նշում է, որ եղել է ադրբեջանցիներով բնակեցված։ Նշենք, որ բազայի ստեղծումը իրականացրել է Սաբուխի Գուսեյնովը, ով հեղինակել է «Թեփեբաշի» թաղամասի մասին մենագրություն։

Ի դեպ, ուշագրավ է այն, որ ռեսուրսը ստեղծվել է, ըստ հեղինակի, ադրբեջանական, օսմանա-թուրքական, ամերիկյան Կոնգրեսի գրադարանի արխիվներում պահպանված փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաեւ օգտագործվել է Ռուսաստանի պետական արխիվի փաստաթղթերը, նաեւ երրորդ երկրներում Հայաստանի արխիվներից վերցված նյութերի մասին պատմող միկրոֆիլմեր։ Գուսեյնովը նշել է, որ ներկայումս միայն թաղամասն է տեղորոշվել ու պարզվել է, որ այնտեղ եղել է երեք հարյուր բնակելի տուն։