Ինչու է նավթը շարունակում թանկանալ․ տեսակետ

Ինչու է նավթը շարունակում թանկանալ․ տեսակետ

Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ։ Փետրվարի 12-ին 1 բարել Brent տեսակի նավթի արժեքը թանկացել է 0,13 տոկոսով եւ կազմել 81,78 դոլար։ Ռուս տնտեսագետ Անդրեյ Լոբոդայի կարծիքով այս շարունակական թանկացման մեջ առաջնային դերակատարություն ունի աշխարհաքաղաքական այն լարված վիճակը, որն այսօր կա Մերձավոր Արեւելքում։ Հակակշռող գործոն է ամերիկյան դոլարի դիրքերի մի փոքր թուլացումը։

Դոլարը կարծես թե սկսել է տեղը զիջել համաշխարհային արժութային շուկայում այլ արժույթներին։

Այս իրավիճակում, երբ չկա հստակություն, նավթի ոլորտի ներդրողները ենթադրում են, որ նավթի գնաճը կշարունակվի։ Այսպես ասած՝ տնտեսական օրացույցում նշանակալի հանգրվաններ չկան եւ առաջիկայում նավթի համաշխարհային գների դինամիկան կպայմանավորեն դոլարի ելեւէջումն ու աշխարհաքաղաքական լարված վիճակը Մերձավոր Արեւելքում, եզրակացրել է Լոբոդան։