«Աննա Հակոբյանի ընկերուհին հեղինակազրկել է դատական իշխանությունը»

«Աննա Հակոբյանի ընկերուհին հեղինակազրկել է դատական իշխանությունը»

Բարձրագույն դատական խորհրդում այսօր քննվում է Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարության միջնորդությունը։

Նշենք, որ վարույթի հարուցման համար հիմք է հանդիսացել փաստաբան Գոռ Մարգարյանի դիմումը։

Ըստ նրա` դատավորը քաղաքացիական գործերից մեկով որոշումը տրամադրել է կողմերին մեկ ու կես տարի հետո։

Այսօրվա նիստին հայտնի դարձավ, որ փաստաբանը հրաժարվել է իր բողոքից, սակայն նախարարությունը չի կարճել վարույթը։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը միջնորդեց` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել։

Հարցուպատասխանի ժամանակ` Նաիրա Հովսեփյանը հարցրեց արդարադատության նախարարության ներկայացուցչին` ըստ նախարարության, ինքը հեղինազրկե՞լ է դատական իշխանությունը, ներկայացուցիչը պատասխանեց` այո։

Մինչ պատասխանելը, դատավորն ասել էր` դա ծանր մեղադրանք է, դա նույնն է ինչ ասեն` ինքը ՀՀ-ն չի սիրում։

Նշենք, որ Նաիրա Հովսեփյանը Աննա Հակոբյանի ընկերուհին է, նրա հովանավորյալը։

Մանրամասները` տեսանյութում։