Պատրաստ ենք լսել բոլորի առաջարկները

 Պատրաստ ենք լսել բոլորի առաջարկները

Հարգելի երևանցիներ,

Ինչպես արդեն հայտարարել եմ, պատրաստվում եմ մասնակցել ԵրևանիԱվագանուԸնտրություններին։ Իմ գործունեությունը, գիտեք, որ միշտ ուղղված է եղել քաղաքային խնդիրների լուծմանը, մեր քաղաքի առաջընթացին, զարգացմանը, և երբեք չեմ ունեցել քաղաքական ամբիցիաներ: Բայց ընտրություններին մասնակցելու ընթացակարգը պարտադրում է ներկայանալ քաղաքական թիմով, ինչի կազմավորումը արդեն սկսել ենք։

Երևանի բարեկեցիկ ապագայի կերտման համար ստեղծված մեր նոր քաղաքական կուսակցության գործունեության առաջին քայլերի մեկնարկը կտրվի շուտով կայանալիք համագումարին։

Եթե երբևէ ցանկացել եք դրական փոփոխություն կատարել մեր սիրելի քաղաքում, եթե երբևէ կիսել եք տեսակետները այն բոլոր հարցերի հետ կապված, որոնք պարբերաբար բարձրացվել են, բայց չեք ունեցել հնարավորություն ձե՛զ մտահոգող խնդիրները բարձրաձայնելու կամ գաղափարակիցներ գտնելու, ցանկանում ենք հրավիրել միանալ մեզ, դառնալ փոփոխությունների ճանապարհի մի մասը՝ միավորելով մեր ձայները, գաղափարները, նպատակներն ու երազանքները:

Անկախ նրանից՝ դուք փորձառու ակտիվիստ եք, Մտահոգ Քաղաքացի, թե պարզապես մեկը, ով անում է ամեն ինչ, որ Երևանն ավելի լավը դառնա, հրավիրում ենք միանալ այս գործին թե՛ որպես քաղաքական թիմի անդամ, թե՛ որպես #կամավոր, միասին կատարելու այնքան անհրաժեշտ փոփոխությունները:

Ընկերներ ջան, եթե գիտեք մարդկանց, ովքեր կարող են կիսել մեր տեսլականը և կարող են արժեքավոր ներդրում ունենալ, խնդրում ենք տարածել հայտարարությունը կամ նշել այդ մարդկանց։ Պատրաստ ենք լսել բոլորի առաջարկները, ունենալ քննարկումներ։

Ժամանակն է համախմբել տարբեր անհատների, որոնք իսկապես սրտացավ են և նվիրված համայն Հայության Մայրաքաղաք Երևանին:

Վիկտոր Մնացականյան