Բարձր արագությամբ համացանցը կարող է տարեկան 300 միլիոն դոլար եկամուտ բերել

Բարձր արագությամբ համացանցը կարող է տարեկան 300 միլիոն դոլար եկամուտ բերել

Ռուսական գնացքները մտադիր են ապահովել բարձր արագագործությամբ համացանցով մինչեւ 2022 թվականը։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը։

Այն լինելու է սկզբունքորեն լրիվ նոր, անլար կապի համակարգ, որը կարող է ապահովել լայնասփյուռ համացանցը ավտոմեքենանրի, ինքնաթիռների եւ գնացքների համար, իրական ժամանակում թույլ տալով կառավարել նաեւ անօդաչու թռչող սարքերը։ Այս նորարարությունը միայն երկաթուղային տրանսպորտում կիրառելու դեպքում տարեկան կապահովի 300 միլիոն դոլար, նշել են նախաձեռնության հեղինակները։