Կրեմլում հայտարարել են ԱՄՆ կողմից քրդերին լքելու մասին

Կրեմլում հայտարարել են ԱՄՆ կողմից քրդերին լքելու մասին

Միացյալ Նահանգները, որ վերջին տարիներին համարվում էր քրդերի ամենամոտ դաշնակիցը լքեց նրանց։ Այս մասին ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Միացյալ Նահանգները վերջին մի քանի տարիների ընթացքում քրդերի ամենամոտ դաշնակիցներն էին։ Արդյունքում Միացյալ Նահանգները լքեցին քրդերին եւ ըստ էության դավաճանեցին նրանց։ Նրանք հիմա նախընտրում են քրդերին թողնել սահմանին ու գրեթե ստիպել, որ պատերազմեն թուրքերի հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Այս կերպ նա մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունը, ով կասկածանք էր հայտնել, թե քրդերի կհեռանան այն տարածքներից, որոնք ներառված են պայմանավորվածությունների մեջ։ «Ակնհայտ է, որ եթե քրդերը չհեռանան, պետք է հեռանան սիրիացի սահմանապահներն ու ռուսական ռազմական ոստիկանության ծառայողները»,- նկատել է Պեսկովը, հավելելով, որ դրանով քրդերը կհայտնվեն թուրքական բանակի մամլիչի տակ։