Հարսանիքին հիմնականում գումար են տալիս, և չեմ կարծում, որ ծախսերը չփակեր․ Աղազարյանը՝ Պապիկյանի հարսանիքի մասին (տեսանյութ)

Հարսանիքին հիմնականում գումար են տալիս, և չեմ կարծում, որ ծախսերը չփակեր․ Աղազարյանը՝ Պապիկյանի հարսանիքի մասին (տեսանյութ)

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ, բազմաթիվ ՔՊ-ականների հետ միասին, հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանում մասնակցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին։ Նրա հարսանիքը, չնայած Պապիկյանի՝ համեմատության մեջ համեստ կերպարին, բավականին ճոխ է անցել։ Բայց Աղազարյանի կարծիքով՝ «Փարավոնում» հարսանիք կազմակերպելը պայմանավորված էր մեկ էական հանգամանքով՝ հյուրերի բազմաքանակ լինելով:

- Եթե ինքը նախարար չլիներ, այդքան բազմաքանակ հյուրեր կլինեի՞ն, Ձեր կարծիքով։

- Իհարկո, ոչ։

- Փաստորեն, ձևական են եղել հոյւրերը։

- Չէ, ինչի՞ են ձևական եղել, գործընկերներն էին, քաղաքական թիմը, որի հետ ինքն արդեն 5-6 տարի է՝ ճանապարհ է անցնում, նաև կուսակցության վարչության նախագահն է։

- Դե, նախկինների ժամանակ էլ, երբ ինչ-որ մեկի որդու, դստեր հարսանիքն էր լինում, հավաքվում էին ու ձևական բոլորով պարտադիր գնում էին, անգամ ոչ էլ հարսի ու փեսայի անունն էին նորմալ իմանում։

- Չէ, ես Ձեր հարցին պատասխանեցի, եթե նախարար չլիներ կամ մենք իշխանության չլինեինք, էդպիսի հարսանիք անելու անհրաժեշտություն չէր լինի, որովհետև հյուրերի էդպիսի քանակը էդքան մեծ չէր լինի։

- Ասում են՝ նաև ճոխ նվերներ են տվել նրան։

- Ես չեմ արձանագրել, գույքագրել նվերները, ես չեմ կարծում՝ առանձնապես ճոխ է եղել։ Ես մի քանի հոգու հետ զրուցել եմ, շատ համեստ նվերներ են եղել։

- Օրինակ՝ Դուք ի՞նչ նվեր եք տվել, եթե գաղտնիք չէ։

- Գաղտնիք է, բայց շատ համեստ։

- Ամեն դեպքում, այդ մասշտաբի հարսանիք անելը, ասում են՝ հազարից ավելի հյուր է եղել, դա մեծ ծախսերի հետ է կապված, համեստ աշխատավարձով ապրող նախարարը, ըստ Ձեզ, կարո՞ղ էր իրեն այդպիսի ճոխություն ցույց տալ։

- Դե, կարելի է տրամաբանական հաշվարկ անել, որ միշտ էլ մեր հայրենակիցները, մենք, որ անում ենք նմանատիպ միջոցառումներ, հյուրերը, երբ որ ներկայանում են ծիսակատարության, հիմա հիմնականում գումար են տալիս, և չեմ կարծում, որ ծախսերը չփակեր։

Մանրամասն՝ տեսանյութում