Նյու-Յորքում պարետային ժամը երկարաձգվել է

Նյու-Յորքում պարետային ժամը երկարաձգվել է

Նյու-Յորքում եւս մեկ օրով երկարաձգվել է պարետային ժամը։ Այս մասին հայտնել է մեգապոլիսի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն։ «Ներկայիս բողոքի ցույցերում կա հզորություն եւ իմաստ։ Սակայն մութի քողի տակ մարդիկ օգտվում են ցույցերից, որպեսզի բռնություն տարածեն, եւ ոչնչացնեն սեփականությունը։ Մեր գլխավոր առաջնահերթությունը հանրային անվտանգության ապահովումն է մարդկանց, ուստիեւ եւս երկարաձգում եմ պարետային ժամը»,- հայտարարել է Նյու-Յորքի քաղաքապետը։ Խախտողները մինչեւ երեք ամիս կբանտարկվեն եւ կմուծեն տուգանք 500 դոլարի չափով։