Աստղագուշակ հունվարի 11-ի համար

Աստղագուշակ հունվարի 11-ի համար

Խոյ. Դուք ծայրահեղ անհամբեր եք, և դանդաղաշարժ մարդիկ ձեզ նյարդայնացնում են: Ճիշտ է, վատ տրամադրության մեջ դուք երկար չեք մնա, քանի որ ցանկացած մանրուք կարող է ձեզ ուրախացնել: Ձեզ գնալով ձգում է ցանկացած վառ, յուրատեսակ, արտառոց բան: Հենց’ դրանով են պայմանավորված բազմաթիվ չպլանավորած գնումները և անտեղի ծախսերը: Դուք շատ բուռն եք արձագանքում այն ամենին, ինչ կատարվում է այսօր ձեր շուրջը:

Ցուլ. Ցանկալի չէ այսօր որոշումներ ընդունել կապված աշխատանքը փոխելու, տեղափոխության և անձնական կյանքում փոփոխությունների հետ: Այդ իսկ պատճառով էլ դուք դառնում եք վտանգավոր ու անհեթեթ իրադարձությունների մասնակիցը, դիմում գործողությունների, որոնք շրջապատի կողմից չեն ընդունվում: Խուսափեք բազմամարդ տեղեր այցելելուց: Օրվա վերջում հնարավոր են փոքր վնասվածքներ, որոնց պատճառը կարող է ձեր անզգուշությունը դառնալ:

Երկվորյակ. Օրը բավական լարված ու հոգնեցուցիչ կլինի։ Ձեր ստեղծագործական ներուժը փոքր-ինչ նվազել է, սակայն դուք չեք բողոքում օրիգինալ գաղափարների պակասից: Ձեզ միանգամայն բավարարում են խնդիրների լուծման փորձված, ավանդական մեթոդները: Նոր ծանոթությունները քիչ հավանակն են: Ցանկալի է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հատկապես օգտակար կլինի լողը:

Խեցգետին. Միօրինակ, սովորական գործերը ձեզ շատ շուտով կձանձրացնեն: Բարեբախտաբար, դրանք կարելի է ուրիշների ուսերին դնել: Վատ օր չէ փոքր ուղևորության մեկնելու համար: Քնից առաջ զբոսանքը ձեզ կօգնի խուսափել գլխացավից ու անքնությունից: Ստեղծագործական մտքի տեր մարդկանց հետ շփումները ձեզ դրական էմոցիաներ ու նոր և հետաքրքիր ծանոթություններ կպարգևեն: Հնարավոր են անսովոր, բայց շատ հաջող գնումներ:

Առյուծ. Օրը հարմար է ուսման, ստեղծագործական ինքնաիրացման համար: Դուք պատասխանատվության մեծ զգացումով եք վերաբերում այն ամենին, ինչով զբաղվում եք, ինչի շնորհիվ էլ խուսափում եք սխալներից: Ձեզ անվերջ թվում է, թե ձեր որոշումներից կախված է մի ինչ-որ շատ կարևոր բան: Ձեզ կհաջողվի գտնել վաղուց ոչ միայն ձեզ, այլև` մտերիմներին տանջող հարցերի պատասխանները:

Կույս. Կարող եք հույսը դնել մտերիմների բարոյական աջակցության վրա, այնինչ նյութական օգնությունը քիչ հավանակն է: Իսկ ահա սեփական ցանկությունները, պլաններն ու գերակայությունները պատկերացնելը այնքան էլ լավ չի ստացվում, և դուք օրվա մի զգալի մաս ստիպված եք անցկացնել կասկածների ու մտորումների մեջ: Ցավոք, այդ պատասխանները միշտ չէ, որ հաճելի են։

Կշեռք. Օրը շատ հարմար է կոմերցիոն գործունեության, առուվաճառքի գործարքներ կնքելու համար, քանի որ ձեր գործարար հոտառությունը անզուգական է: Դուք շատ հմայիչ եք և չեք կարող դժգոհել հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակասից: Սակայն լինելով վառ անհատականություն, դուք ոչ միայն համակրանք, այլև` հակակրանք եք առաջացնում, այնպես որ այսօր կարող եք նոր հակառակորդներ ձեռք բերել:

Կարիճ. Բարենպաստ օր է խոհանոցային սպասք գնելու համար: Հաջող կլինեն խոհարարական փորձարարությունները: Անբարյացակամները հասկանում են, որ ձեր ճամփան փակելը իրենց իսկ համար վտանգավոր է և <դուրս են գալիս ռելսերից>: Դուք նախընտրում եք գործել ոչ թե միայնակ, այլ` ներգրավվել կամավոր օգնականների, և նման մարտավարությունը խիստ արդյունավետ է դառնում: Կարելի է նախաձեռնություն դրսևորել անձնական հարաբերություններում, ինչը ըստ արժանվույն կգնատահվի:

Աղեղնավոր. Չի բացառվում, որ ստիպված լինեք ձեզ համար ոչ այնքան հաճելի մարդկանց օգնությանը դիմել: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ. երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ հարցերի քննարկումն ավելի լավ է հետաձգել: Բավական մեծ է մտերիմների հետ պատահական վիճաբանությունը լուջ կոնֆլիկտի վերածվելու հավանականությունը: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունը օրվա մութ ժամերին. ղեկին շատ զգույշ եղեք:

Այծեղջյուր. Օրը բարենպաստ է տեղափոխության կամ կացարանը վերափոխելու համար: Ստիպված լինելով զբաղվել այնպիսի գործով, որի վրա «հոգին տաք չէ», դուք շուտով ջղագրգիռ կդառնաք և շառ սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող քննադատություններին։ Հավանական է ինչ-որ հին ֆինանսական կամ ունեցվածքին վերաբերող հարցերի լուծումը:

Ջրհոս. Հնարավոր է առաջընթաց մի գործում, որի հաջողությանը դուք արդեն չէիք հավատում: Հանգամանքների հաջող դասավորությունը թույլ կտա բավական պատկառելի գումարներ վաստակել: Հավանական է հեռուներից հաճելի լուրերի ստացումը, չի բացառվում հեռավոր ազգականների անսպասելի այց: Ճիշտ լուծումները գտնվում են մակերևույթին, այնպես որ պետք չէ գլուխ կոտրել: Մի զլացեք օգտվել ուրիշի փորձից, դա ձեզ հնարավորություն կտա խուսափել սեփական սխալներից:

Ձկներ. Օրը հարմար է վաղեմի ծանոթների հետ հին վեճերը հարթելու, հրապուրիչ, սակայն բարդ բնավորության տեր մարդու հետ հարաբերություններ հաստատելու համար: Ընդ որում, կարևոր գործոն է սեփական ուժերի ճիշտ գնահատումը, իսկ ժամանակին նահանջելու ունակությունը ձեզ կձերբազատի տհաճություններից: