Քաղաքից բնակչության տարհանում չի եղել․ Բերդի քաղաքապետ

Քաղաքից բնակչության տարհանում չի եղել․ Բերդի քաղաքապետ

«Հրապարակը» երեկ այցելել էր Բերդի տարածաշրջան՝ ծանոթանալու Բերդ քաղաքում և հարակից գյուղերում տիրող իրավիճակին։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ հակառակորդը հրետակոծել էր թե՛ Բերդ քաղաքը, թե՛ սահմանապահ մի շարք գյուղեր՝ Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Այգեպար, Չինարի։ Բերդում թիրախավորել էր քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Այս թեմայով մենք զրուցեցինք Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի հետ։

Վերջինս մեզ ասաց, որ հրետակոծության հետևանքով վնասվել են քաղաքի կոնյակի գործարանն ու «Տավուշ տեքստիլ» արտադրական ձեռնարկությունը։ 2012-ից քաղաքի ղեկը ստանձնած նախկին ՀՀԿ-ական Մանուչարյանին սահմանային լարվածությունից զատ փորձեցինք այլ հարցեր էլ տալ, մասնավորապես՝ իր և գործող իշխանությունների հետ հարաբերություններից, նաև կորոնավիրուսային իրավիճակից։ Սակայն հեղափոխությունից հետո ՀՀԿ անդամատոմսից հրաժարված քաղաքապետը կարծես թե այնքան էլ հակված չէր քաղաքական թեմաներով խոսել։ 

Մանրամասն՝ տեսանյութում