Ինչ կասեր Վլադիմիր Զելենսկին՝ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպմանը

Ինչ կասեր Վլադիմիր Զելենսկին՝ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպմանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպման ժամանակ ինքը կասեր, որ Ղրիմն ու Դոնբասը Ուկրաինայի մասեր են։ Այս մասին նա ասել է Bild-ի հետ զրույցում։

Ի պատասխան այն հարցի, թե ինչ կասեր Պուտինի հետ առաջին հանդիպմանը, Զելենսկին պատասխանել է․ «Կսկսեմ այն բանից, որ կասեմ՝ Դոնբասն ու Ղրիմը Ուկրաինա է»։ Նա հույս է հայտնել, որ Ղրիմը կվերադառնա Ուկրաինայի կազմ, եւ ասել է, որ ինքը սիրում է թերակղզին ու բազմիցս եղել է այնտեղ։ «Ինձ համար Ղրիմը միշտ եղել է եւ կլինի Ուկրաինայի մի մաս»,- հավելել է Ուկրաինայի նախագահը, նշելով, որ հակառուսական սանկցիաները պետք է մնան այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել։ «Դա գործիք է, որով պետք է հասնենք տարածքների վերադարձին ու կրակի դադարեցմանը։ Եթե այն չի աշխատում, պետք է լրացնել»,- ասել է Զելենսկին։