Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն

Ինչպես հայտնում է Report-ը, այսօր, շվեյցարական Ժնեւում կհանդիպեն ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։ Օրակարգում լինելու է Ղարաբաղյան կարգավորման խնդիրը։

Նշենք, որ ավելի վաղ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն արդեն հանդիպում ունեցել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Սպասվում է համանման հանդիպում նաեւ եռանախագահության եւ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի միջեւ։