Անջրանցիկ եւ տաքացուցիչով վերնազգեստ՝ Xiaomi-ից

Անջրանցիկ եւ տաքացուցիչով վերնազգեստ՝ Xiaomi-ից

Չինական էլեկտրոնիկա արտադրող Xiaomi ընկերությունը թողարկել է անջրանցիկ վերնազգեստ, որը նաեւ ունի հնարավորություն տաքանալու։ Այն արժի 43 դոլար։ Ինչպես գրում է MyDrivers-ը, CHI ZHANG lightweight thermal jacket անունը ստացած վերնազգեստի մեջ ներդրված է ինֆրակարմիր տաքացուցիչ, որը սնվում է մոբիլ կուտակիչներից եւ պահպանում է մինչեւ 45 աստիճան ջերմաստիճան։ Կուտակիչներն էլ կարելի է լիցքավորել USB լարի միջոցով։ Վերնազգեստն ունի երկու մեծ գրպան, որոնք նախատեսված են կուտակիչների պահման համար։ Վերնազգեստը երկու գույնանի է՝ սեւ եւ մուգ կանաչ։