Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի նոր համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։

Համարում կարող եք կարդալ Վարդան Սմբատյանի եւ Գորան Լազովիչի բանաստեղծական շարքերը` վերջինս Արուս Օհանյանի թարգմանությամբ: Վոլֆգանգ Բորխերտի, Ֆերեյդուն Թոնեքաբոնի պատմվածքները` թարգմանությամբ Սիրանուշ Փարսադանյանի եւ Նունե Հովհաննիսյանի: 

Ինչպես նաեւ Արմենուհի Սիսյանի եւ Գայանե Պողոսյանի պատմվածքները: Սոնա Վերդյանի զրույցը երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի հետ: Մհեր Արշակյանի սյունը, Լիլիթ Երանյանի էսսեն: Լիլիթ Աղաջանյանի հարցազրույցը ռեժիսոր Մանե Բաղդասարյանի հետ: