Իմ ընտանիքի սրտում Գյումրին առանձնահատուկ տեղ ունի․ Նիկոլա Ազնավուր

Իմ ընտանիքի սրտում Գյումրին առանձնահատուկ տեղ ունի․ Նիկոլա Ազնավուր

Այսօր, «Ավրորա » ֆորումի շրջանակներում, հանրապետության 2-րդ քաղաքում մի շարք միջոցառումներ էին նախատեսված, որոնցից մեկն էլ Շառլ Անզնավուրի հրապարակին կից գտնվող «Բարեկամություն» պուրակի հիմնարկեքի արարողությունն էր, որին մասնակցում էին «Ավրորայի» մասնակիցներն ու նախաձեռնողները, այդ թվում մեծն շանսոնիեի որդի Նիկոլա Ազնավուրը՝ կնոջ հետ։ Պուրակը, որտեղ ժամանակին տեղակայված էր երկու տասնյակից ավել տնակ, այսօր ամբողջությամբ մաքրվել է և շուտով վերածվելու է գեղեցիկ ժամանցի վայրի։

Հիշեցնենք որ, Գյումրիի «Բարեկամություն» այգու վերակառուցման ծրագիրն իրականացվում է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում: Այգու վերակառուցման նախագիծը նպատակ ունի միավորել եւ զարգացնել Գյումրի քաղաքի ենթակառուցվածքները եւ արտացոլել բարեկամության ու երախտագիտության խորհուրդը:

Նիկոլա Ազնավուրը, անդրադառնալով Գյումրուն, նշեց, որ իր ընտանիքիք համար այս քաղաքը առանձնահատուկ է, հիշեցնելով երկրաշարժի ժամանակ իր հոր ունեցած ավանդը, ինչպես նաև նրա սերը Գյումրու հանդեպ, նշեց որ իրենք սիրով են միացել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամին, կառուցելով «Բարեկամություն» այգին, որը շուտով կդառնա ամենագեղեցիկ ժամանցի վայրերից մեկը Գյումրիում և կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։