Apple –ը ներկայացրել է իր նոր MacBook-ը

Apple –ը ներկայացրել է իր նոր MacBook-ը

Apple ընկերությունը ներկայացրել է իր նոր MacBook Pro-ն, որն ունի 16 դյույմանի դիսփլեյ, հագեցած է 6 եւ 8 միջուկանի պրոցեսորով, 65 Գբ հիշողությամբ եւ հովացման ժամանակակից համակարգով։ Այն համարվում է «ամենահզոր նոութբուքը, որը կարող է փոխել աշխարհն ու տեղաշարժել սահմանները»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։

Այն կարող է առանց վերալիցքավորման աշխատել 11 ժամ շարունակ՝ ընդ որում նաեւ համացանցում, տեսանյութեր դիտելով։ Այն ունի բարձր արագագործություն, դրանում գերազանցելով բոլոր նախորդ սերնդի ներկայացուցիչներին։