25 միլիոն դրամ գրավը Մանվել Գրիգորյանի ընտանիքը դեռ չի մուծել

25 միլիոն դրամ գրավը Մանվել Գրիգորյանի ընտանիքը դեռ չի մուծել

«Մոտ մեկ ժամ առաջվա տեղեկությունով` գրավը չէին մուծել, պետք է տանեին, մուծեին»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի՝ ԱԺ-ում նրա նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը։

Հարցին՝ ընտանի՞քն է մուծելու գրավը, թե՞ ընկերները, ինչպես Գրիգորյանի պաշտպաններն էին պնդում, Մանուկյանը դժվարացավ պատասխանել։

Նշենք, որ այսօր երեկոյան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Դավիթ Բալայանի նախագահությամբ որոշել է 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Աննա Պապիկյան