Մահացել է Եվրոպայի ամենատարեց կինը 

Մահացել է Եվրոպայի ամենատարեց կինը 

Կյանքի 117-րդ տարում իր մահկանացուն է կնքել Եվրոպայի ամենատարեց կինը համարվող Ջուզելլա Ռոբուչին։ Նա ապրում էր Իտալիայի հարավում գտնվող Ապուլիայի մարզի Պոջո-Իմպերիալե քաղաքում։

Եվրոպայի ամենատարեց կնոջ մահվան լուրը հաստատել է այդ քաղաքի քաղաքապետ Ալֆոնսո դե Ալոզիոն։ Ռոբուչին ծնվել էր 1903 թվականին, անցկացրել երկու աշխարհամարտերը, իսկ 2012 թվականին նրան շնորհվել էր պատվավոր քաղաքապետի տիտղոս։