Բարեկամության դաշնագիրը չեղյալ է հայտարարել

Բարեկամության դաշնագիրը չեղյալ է հայտարարել

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ ստորագրել է օրենք, որով դադարեցվում է Ռուսաստանի հետ բարեկամության դաշնագրի գործողությունը սկսած հաջորդ տարվա ապրիլի 1-ից։ Այս մասին հայտնում է UNIAN-ը։

Ռուս-ուկրաինական բարեկամության դաշնագիրը կնքվել էր 1997 թվականին, որը նախատեսում էր ռազմավարական գործակցություն երկու երկրների միջեւ։ Նման որոշում Կիեւը կայացրել է, ըստ պաշտոնական մեկնաբանության, Կերչյան նեղուցում տեղի ունեցած ծովային բախման հետեւանքով, թեեւ ավելի վաղ էլ այդ մասին խոսակցություններ ուկրաինական մամուլում կային։