Փաշինյանը գնացել է Էրդողանի հետ հանդիպման, իսկ Երևանից ընդամենը մեկ տեսակետ է հնչել․ ժողովրդին չեն բացատրում՝ ինչ է կատարվում

 Փաշինյանը գնացել է Էրդողանի հետ հանդիպման, իսկ Երևանից ընդամենը մեկ տեսակետ է հնչել․ ժողովրդին չեն բացատրում՝ ինչ է կատարվում

Այս պահին մեզ համար էմոցիաները լավ ընկեր չեն ու իրականում պետք է փորձել հասկանալ՝ ինչ ասեց Փաշինյանը, ինչ հասկացանք ու ինչ պիտի անենք։ Ասել, որ ինքը նոր բան ասեց, այդպես չէ, ես չեմ կարծում, որ նոր բաներ ասեց։ Ինքը արդեն մի քանի անգամ է կրկնում է նույն բանը, այլ հարց է, թե արդյոք մենք հասկանում ենք ինքը ինչ է ասում, թե ոչ։ Ես խոր մտավախություն ունեմ, որ մեր ժողովուրդը չի հասկանում՝ իրեն ինչ են ասում երկրի ամենաբարձր ամբիոններից։ Այս մասին քիչ առաջ «Հայկական օրակարգ․ սրընթաց զարգացումների շեմին» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։ Քննարկումը նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։

«Եթե դու չես հասկանում, թե քեզ ինչ են ասում, դու բնականաբար չես կարող պատկերացնել բոլոր այն ռիսկերը, որոնք կանգնած են քո առաջ։ Հենց սրա համար է, որ ամեն նոր ռազմական գործողությունը, ամեն նոր սպառնալիքը մեզ համար անակնկալ է, իսկ իրականում դրանք տրամաբանական փուլեր են ու քանի մենք չենք արել հետևություններ, քայլեր չենք ձեռնարկել, այդ անակնկալները շարունակելու են լինել։ Մենք այսօր ունենք թիվ մեկ խնդիր՝ ժողովուրդը չի հասկանում՝ ինչ է կատարվում։ Թե ում մեղավորությունն է սա, ես կարծում եմ այն համակարգի, որոնք չենք բացատրում մարդկանց։ Այն ինստիտուտները, որոնք պարտավոր են բացատրել ու կատարել իրենց իսկ առաքելությունը, փաստացի դա չեն անում։ Իշխանությունը դա չի անելու, ինքը բաց տեքստով խոսում է ու ինչքան հասկացան, հասկացան։ Երեկ Փաշինյանի ելույթից հետո, իմ կարծիքով, նորմալ երկներում պտի լիներ ընդդիմադիր ինչ-որ հավաք։ Միանշանակ երեկ պիտի պատասխան տրվեր նրա ստրերին։ Պետք է ցույց տային, որ Հայաստանում մի տեսակետ չէ, որ կա։ Այդ ժամանակ մենք այսօր առավոտ կունենայինք մի եղելություն, որ հաստատ չէինք ասի՝ ժողովուրդը ոչ մի բան չի հասկանում։ Երեկ ո՞վ է ժողովրդին բացատրել՝ ինչ է կատարվում։ Այո, առանձին անհատներ ինչ-որ մեկնաբանություններ արել են, բայց դա բավարար չէ»,- նշեց նա։

«Փաշինյանը, փաստորեն, գնում է Էրդողանի հետ հանդիպման, իսկ Երևանից ընդամենը մեկ տեսակետ է հնչում ու դա իշխանության տեսակետն է։ Երևանից փաստորեն եղել են ֆեյսբուքյան ինչ-որ արձագանքներ»,- հավելեց Հովհաննիսյանը։