Համաշխարհային տնտեսությունը լիցված է «ֆեյք» փողերով

Համաշխարհային տնտեսությունը լիցված է «ֆեյք» փողերով

Աշխարհում արտասահմանյան ուղղակի ներդրումների գրեթե 1/3-ը հանդիսանում են ֆիկտիվ։ Այս մասին հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամն ու Կոպենհագենի համալսարանի մասնագետները՝ հրապարակելով համատեղ հետազոտությունն ամփոփող զեկույցը։ Զեկույցի տեքստը հրապարակվել է ԱՄՀ պաշտոնական կայքում։ Ըստ այդմ, արտասահմանյան ուղղակի ներդրումների 38%-ը կամ 15 տրիլիոն դոլարի ներդրում հանդիսանում է ֆիկտիվ։ Այդ ներդրումների նպատակը ոչ թե ձեռնարկությունների զարգացումն է, որտեղ կարելի է բաժնետոմսեր ձեռք բերել, այլ հարկային բազայի նվազեցումը։ Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները հանդիսանում են լիդերները այն երկրների ցանկում, որտեղ ներդրողները ձեռք են բերում ընկերություններ։ Այս երկրներին բաժին է ընկնում ընդհանուր ֆիկտիվ ներդրումների ուղիղ կեսը։ Իսկ ահա տասնյակում հայտնվել են Հոնգկոնգը, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Բերմուդյան կղզիները, Սինգապուրը, Կայմանյան կղզիները, Իռլանդիան, Շվեյցարիան եւ Մավրիկիան։ Այս պետությունները առավել կամ պակաս չափով ունեն օֆշորներ։ Օրինակ Իռլանդիայում ամենացածր եկամտահարկն է Եվրոպայում։ Առեւտրային գործունեությունից ստացված եկամուտները այստեղ հարկվում են 12,5 տոկոսով։ Լյուքսեմբուրգն ու Նիդերլանդներն էլ թույլատրում են ստեղծել հոլդինգային ընկերություններ, վերջիններիս ազատելով այն եկամտահարկից եւ հասութահարկից, որը ստացվել է արտասահմանում։ Բացի այդ, Լյուքսեմբուրգը ունի նաեւ անհատական հարկման պայմանավորվածություն ձեռք բերելու համակարգ։