Այս ե՞րբ պարզվեց, որ Բուզանդի 1/3 հասցեի պայմանագրերում մի բան այն չէ

Այս ե՞րբ պարզվեց, որ Բուզանդի 1/3 հասցեի պայմանագրերում մի բան այն չէ
Արսեն Ամյան

Երևանի քաղաքապետարանից քիչ առաջ հայտնել են, որ վարձակալության կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների պայմանագրերում առկա են իրավախախտումներ։

Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալության կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով: Ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել առերևույթ իրավախախտում: Տվյալները փոխանցվել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչություն:  

Քանի որ այս հաղորդագրությունից բնավ չի երևում, թե պայմանագիրը կնքած ո՞ր կողմը՝ քաղաքապետարանը, թե՞ տարածքները վարձակալողներն են իրավախատումների հեղինակը, բնավ չենք բացառում, որ խախտողը կարող է լինել և քաղաքապետարանը։

Մանավանդ, որ տեղեկություն ունեինք, որ քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի մոտ ստուգումներ են իրականացվում, ինչը հերքել էին։

Ինչևէ, հետաքրքիր է՝ այդ ե՞րբ պարզվեց, որ պայմանագրում կան առերևույթ իրավախախտումներ։ 
Հիշեցնենք նաև, որ ընդամենը 2 ամիս առաջ Երևանի քաղաքապետարանում ամենաբարձր պարգևավճարը ՝ 2 միլիոն դրամ, ստացել է Արսեն Ամյանը: