Վարչապետի Qashqai-ին մի ամբողջ շարասյուն էր ուղեկցում (տեսանյութ)

Վարչապետի Qashqai-ին մի ամբողջ շարասյուն էր ուղեկցում (տեսանյութ)

Համացանցում մի օգտատեր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոշարասյունը՝ Երևան-Սևան մայրուղով երթևեկելիս: Կորտեժում երևում է մի կարմիր Nissan Qashqai, որին ուղեկցում են անվտանգության ջիպերը՝ առկայծող փարոսիկներով: Սա հենց այն Qashqai-ն է, որի ղեկին նստած այսօր Նիկոլ Փաշինյանը ընտանիքով դուրս էր եկել հանգստի և այդ մասին պատմող լուսանկարը հրապարակելով Ֆեյսբուքում: Դրանով «ժողովրդի վարչապետը» փորձել էր ցույց տալ, որ կարող է իրեն թույլ տալ առանց վարորդի, առանց զրահապատ մեքենայի ու առանց թիկնապահների և ուղեկցող մեքենաների ընտանիքով դուրս գալ և ազատ շրջել երկրում: