Նիկոլը ստախոս է ու գլխավոր ֆեյքն է․Շարմազանով

Նիկոլը ստախոս է ու գլխավոր ֆեյքն է․Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյամ էջին գրում է ․

«Ֆեյք հեղափոխության սուտ խոստումները

Շուրջ մեկ տարի է՝ Հայաստանում տիրում է նեոբոլշևիկյան հեղկոմական իշխանությունը: Իշխանություն, որի առաջնորդ Նիկոլը եկել է իշխանության ստի, կեղծիքի, շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա: Ամիսներ շարունակ խոսել եմ Նիկոլի ստերից…

• Նա խոստանում էր պայքարել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ և վերացնել այն… Սուտ է:
• Բյուջեն 800 միլիոնով ավելացնել… #SutNikol
• Տեսախցիկները հանել…#SutNikol
• Կարմիր գծերը վերացնել…#SutNikol
• Ներդրումային բում ապահովել… #SutNikol
• Պետական աշխատողների աշխատավարձ բարձրացնել…#SutNikol:
• Աշխատատեղեր ստեղծել…#SutNikol: Հակառակը՝ աշխատատեղերը փակվում են և մարդիկ՝օպտիմալանում:
• Աղքատությունը կտրուկ նվազեցնել…#SutNikol:
• Տնտեսությունը թռիչքային զարգացնել… #SutNikol:
• Արտագաղթը նվազեցնել՝ ներգաղթ ապահովելով…#SutNikol:
• Դատավորներին չզանգել…#SutNikol:
• Իրավապահ համակարգին չմիջամտել… #SutNikol:
• Քաղաքական վենդետա չիրականացնել… #SutNikol:

Սրան գումարեք արտաքին ու անվտանգային ոլորտում բազմաթիվ ստեր…

• Հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել…#SutNikol:
• ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ…#SutNikol:
• ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև ժամկետի ավարտը Հայաստանինն է լինելու... #SutNikol:
• Կախարդական փայտիկով բոլոր խնդիրները լուծել…#SutNikol:

Հ.Գ. Նիկոլը ստախոս է ու գլխավոր ֆեյքն է:

#SutNikol»