Հայաստանին տրվել է «ԲԲ-» վարկանիշ․ այն հուսադրող է

Հայաստանին տրվել է «ԲԲ-» վարկանիշ․ այն հուսադրող է

Հայաստանին RA Expert միջազգային վարկանիշային գործակալության կողմից շնորհվել է «ԲԲ-» վարկանիշ, ինչը դրական եւ կայուն ցուցանիշ է համարվում։ Վարկանիշային կարգավիճակը շնորհվել է հաշվի առնելով ՀՀ կառավարության վարկունակության մակարդակը, որը համարվել է բավարար կայունություն ունեցող՝ ազգային արժույթով։ Սա նշանակում է, որ կայունից փոփոխությունը կատարվել է պոզիտիվի, ինչը նշանակում է, որ միջին ժամկետայնության համար լիովին հնարավոր է որ լինի վարկանիշային աճ։ Նման վարկանիշի շնորհման համար հիմք են հանդիսացել մի քանի կարեւոր տնտեսական գործոններ, ինչպես դեֆիցիտի կրճատումը 2018 թվականին, մինչեւ ՀՆԱ 1,8 տոկոս, ինչը ավելին է, քան մեր կանխատեսումը։ 2017 թվականին այն կազմել է 4,8 տոկոս։ Սա թեեւ լավ արդյունք է, սակայն նաեւ խոսում է այն մասին, որ կապիտալ ծախսերի մասով կառավարությունը նկատելի կրճատումներ է կատարել։ Միաժամանակ նաեւ մասնագետները կարծում են, որ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ բավարար կայուն եւ բավարար կապիտալիզացված՝ բարձր լիկվիդայնությամբ, ակտիվների կայուն որակով եւ դրական եկամտաբերությամբ։ Այս տարվա մայիսի դրությամբ նորմատիվ կապիտալը ակտիվների հարաբերակցությամբ, ունեցել է 17,6 տոկոս ռիսկայնություն, իսկ ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 5,3 տոկոս։ Պետական պարտքի կառուցվածքը գնահատվել է կայուն։ Այս տարվա մայիսի դրությամբ կարճաժամկետ պարտավորությունները կազմել են 3,6 տոկոսը ընդհանուր պարտավորությունների։ Արտասամանյան արժույթով պարտավորությունները կազմում են 80,2 տոկոսը։ Տնտեսական ցուցանիշները համարվել են կայուն 2018 թվականին, չնայած էր 2017-ի 7,5 տոկոսից իջել են 5,2 տոկոսի։ Նվազել են պետական ծախսերը։ Պետական եկամուտները կնվազեն նաեւ այն պատճառով, որ մետաղների գինը համաշխարհային շուկայում նվազել է։ Վարկանիշային գործակալության մասնագետները կարծում են, որ բավական խոստումնալից է հաջորդ տարվանից նոր հարկային քաղաքականության կիրառումը։ Հայաստանը համարվել է ուժեղ ներդրումային պոտենցիալ ունեցող երկիր, սակայն կան նաեւ սահմանափակող գործոններ, ինչպիսիք են՝ միջազգային պահուստների քանակը, որը կազմում է 2,1 միլիարդ դոլար։ ՀՆԱ մեկ շնչին բաժին ընկնող ծավալը տարեկան կազմում է 10,2 հազար դոլար։ Նեգատիվ գործոն են համարվել դոլարիզացիայի բարձր մակարդակն ու Ղարաբաղյան հակամարտությունը։

Զեկույցն ամբողջությամբ տես՝ https://raexpert.eu/reports/Research_report_Armenia_12.07.2019.pdf