Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումն ավարտվել է

Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումն ավարտվել է

Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումն ավարտվել է։ Հանդիպումը տևել է 1,5 ժամ։ Հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ Կողմերը պայմանավորվել են աառանց նախնական պայմանների շարունակել բանակցությունները։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։

Հանդիպումը կկայանա Մոսկվայում։  Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը երեկ հայտարարել էր, թե, իրենց տպավորությամբ, Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։