Արցախի ցանկացած կարգավիճակ չի կարող որոշվել Երևանում, Մոսկվայում, Բաքվում կամ Վաշինգտոնում

Արցախի ցանկացած կարգավիճակ չի կարող որոշվել Երևանում, Մոսկվայում, Բաքվում կամ Վաշինգտոնում

Փաշինյանի Ստեփանակերտի ելույթից հետո, իհարկե, Ադրբեջանում հիստերիան կանխատեսելի էր: Ադրբեջանում մշտապես ծանր են տանում ցանկացած հայտարարություն Արցախի մասին, մանավանդ, եթե այն արվում է Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հողում:

Իհարկե «միացում» վանկարկումը չի նշնակում, որ այդ խոսքը դառնալու է սկզբունք բանակցությունների համար կամ Հայաստանը դիրքորոշում է ներկայացնում: Միանալ-չմիանալու թեման կորոշվի հակամարտության կարգավորման արդյունքում: Երկու թեզերի կողմնակիցներ էլ կան: Կան մարդիկ, որ պնդում են, որ Արցախը պետք է միանա Մայր Հայաստանին և կան մարդիկ, որ պնդում են, որ Արցախը կարող է լինել անկախ պետություն և դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ:

Մի բան ակնհայտ է, որ Արցախի ապագան պետք է որոշվի Արցախում արցախցու կամաարտահայտմամբ: Այլ բանաձև չկա: Արցախի ցանկացած կարգավիճակ չի կարող որոշվել Երևանում, Մոսկվայում, Բաքվում կամ Վաշինգտոնում: Դրա համար էլ տրամաբանական է, որ Արցախը պետք է լինի բանակցային կողմ: Չեմ կարծում, որ այս հայտարարությունն ինչ որ կերպ խանգարի բանակցային գործընթացին:

Սուրեն Սարգսյան