Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք
Մի այսպիսի անեկդոտ կա։ Հայտարարություն են տալիս ինչ որ աշխատանքի համար։ Պայմանները՝ տիրապետել երեք լեզուների։ Մեկը գալիս է։ Հարցնում են․
Անգլերեն գիտե՞ս։
-Չէ։
-Ռուսերե՞ն։
-Չէ։
-Ֆրանսերե՞ն։
-Չէ։
Բա ինչի՞ համարես եկել։
-Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք։
Նույն հումորային վիճակն է։ Փաշինյանը մամլո ասուլիս է կազմակերպել։
Լրագրողները հարցնում են․
-Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հրաժարվու՞մ եք․․․
Չգիտեմ, կասեմ։
-COP-29-ին մասնակցելու՞ եք։
- Չգիտեմ, կասեմ։
-ՀԱՊԿ-ց դու՞րս եք գալիս։
- Չգիտեմ, կասեմ։
-Խաղաղության պայմանագրի տեքստի ո՞ր հոդվածների շուրջ Երևանը և Բաքուն չեն կարողանում համաձայնության գալ։
- Չգիտեմ, կիմանաք։
- Ո՞ր հատվածն է հաջորդ փուլում սահմանազատվելու։
- Որոշված չէ, չգիտեմ, կասեմ։
- Հանդիպումը երկողմ ձևաչափով շարունակվելու՞ է։
-Չգիտեմ, կասեմ․․․
Վերջում լրագրողները լավ կանեն, հարցնեն․
-Բա ինչի՞ համար եկել, որ ոչ մի բան չգիտես։
Գուցե թե անեկդոտի հերոսի անկեղծությունն ունենա ու ասի․
Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք։
Կարծիքներ