8-ամյա տղան հայտնաբերել է 130 հազար տարեկան փղի ժանիք
Ավստրիայում ավելի քան 1,8 մետր երկարությամբ փղի ժանիք է հայտնաբերվել։ Այն գտնվել է Մատերսբուրգում՝ հողային աշխատանքներ կատարելիս։ Մասնագետների գնահատմամբ՝ ժանիքը 130 հազար տարեկան է։ Այն հայտնաբերել է ութնամյա Անրի Պինգիտցերը, ով հողային աշխատանքների իրականացման հատվածում զբոսնել է իր հեծանվով։ Այս մասին հայտնում է Kronen Zeitung պարբերականը։
Հնագետները նշում են, որ մինչեւ հիմա Բուրգենլանդի երկրամասում, որը գտնվում է Ավստրիայի արեւելքում, եւ որտեղ Մատերսբուրգն է, նման գտածո չէր հայտնաբերվել, թեեւ հայտնի է, որ հազարավոր տարիներ առաջ, Եվրոպայի անտառներում անտառային փիղ է ապրել, որը մամոնտից ավելի մեծ է տարիքով։ Կենդանին ամենայն հավանականությամբ, ունի չորս մետր երկարություն, կշռել է տասը տոննա։ Այդ ժամանակ ապրել են մարդու նախնիներից նեանդերտալցիները, եւ վերջիններիս համար այդ փղի միսը հանդիսացել է կարեւոր սննդի աղբյուր։ Նշվում է, որ հայտնաբերված փղի ժանիքը առաջիկայում կցուցադրվի քաղաքային թանգարանում։
Կարծիքներ