Նոր Նորքի բնակիչները բողոքում են Քոչարյանի աջակիցներից

Նոր Նորքի բնակիչները բողոքում են Քոչարյանի աջակիցներից

Կողմ եւ ընդդեմ Քոչարյանի աջակիցները քիչ առաջ ոստիկանության ներկայացուցիչների ներկայությամբ երկխոսեցին, սակայն այդպես էլ համաձայնության չեկան։

Քոչարյանի աջակիցներն առաջարկեցին վիրավորական բառեր չասել երկրորդ նախագահի հասցեին, սակայն մյուս կողմից բանակցող Ջիվան Աբրահամյանը նշեց, որ դա մարդկանց սուբյեկտիվ կարծիքն է։ Այդպես էլ համաձայնության չգալով կողմերը հեռացան։

Այնուհետեւ Ջիվան Աբրահամյանը ոստիկանությանը ներկայացրեց հարակից բնակելի շենքերի բնակիչների ստորագրությունները՝ դժգոհության տեսքով, որ Քոչարյանի աջակիցների բարձրախոսի ձայնը խանգարում է իրենց։ Ոստիկանությունը վերցրեց դիմումը, սակայն դեռեւս պատասխան չի տվել։