Մեր դուխի բոլոր տարաները լիցքավորվել են մինչև վերջ, 100 տոկոս, մենք էլ տեղ չունենք. Փաշինյան

Մեր դուխի բոլոր տարաները լիցքավորվել են մինչև վերջ, 100 տոկոս, մենք էլ տեղ չունենք. Փաշինյան

«Մինչ այս մենք էինք մարդկանց դուխ տալիս, հիմա մարդիկ են մեզ դուխ տալիս»: Այս մասին Նոր Հաճնի բնակիչների հետ հանդիպմանը ասաց Նիկոլ Փաշինյանը:


«Ուզում եմ ասել՝ քարոզարշավի առաջին 6 օրվա ընթացքում մեր դուխի բոլոր տարաները լիցքավորվել են մինչև վերջ, 100 տոկոս: Հիմա մեր դուխը հնարավոր լինի չափել, էն որ հեռախոսի վրա գրվում է՝100 տոկոս charged, հիմա մենք էդ վիճակում ենք: Բայց այս նոր փուլում պետք է էստեղ ձևավորված էներգիան մտցնեք բակերը, տները, մենք էլ էներգիայի տեղ չունենք»,- ասաց Փաշինյանը և հավելեց. «Կոչ եմ անում՝ մտեք ձեր հարևանների տները ու էս լիցքով լիցքավորեք նրանց»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ընտրություններում իրենց պարզ հաղթանակ պետք չէ, իրենց պետք է 63 տոկոս քաղաքացիների քվե: