Առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը․Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը․Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդեց՝ ազատ արձակել Ռ․Քոչարյանին եւ վերացնել խափանման միջոցը։

Մեղադրողները, տուժողները, տուժողների իրավահաջորդները առարկեցին միջնորդության դեմ։

Միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելով՝ «Մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանը հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ խոսքն ուղղելով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին՝ հարցադրում ուղղեց, թե ինչո՞ւ տասը տարի ոչինչ չեն արել «Մարտի 1»-ը բացահայտելու համար։

Այնուհետեւ, ի պատասխան նրա խոսքի, Ռ․Քոչարյանը ելույթով հանդես եկավ։ Նա նշեց, որ Մարտի մեկից հետո մեկ ամիս է պաշտոնավարել եւ լիազորություն չի ունեցել այն բացահայտելու։ Ապա նշեց՝ եթե մեկը պետք է դատվի, դա պետք է լինեն դատախազները, քննիչները, ապա գլխավոր դատախազը։