Ի՞նչ է կատարվում Սուրենավանում․ ահազանգում է բնակիչը

Երեւան-Երասխավան միջպետական ճանապարհի Սուրենավան գյուղ մտնող հատվածը տեղումներից հետո անմխիթար վիճակում է հայտնվում։ Բնակիչներից ահազանգում են՝ անձրեւներից հետո վտանգավոր իրավիճակ է ստեղծվում, ջրահեռացման համակարգ գոյություն չունի, լիճ է գոյանում մայրուղու երկայնքով, մասնավորապես, գյուղ մտնող հետիոտնային անցումի հատվածում, մարդիկ ստիպված են լինում անթույլատրելի հատվածներով կտրել-անցնել միջպետական բանուկ ճանապարհը։ Դրանից բացի՝ կաթվածահար է անում ճամփեզրին գործող խանութների, ավտոտեխսպասարկման կետերի աշխատանքը։
Համայնքի բնակիչ Էդգար Աղազարյանը, որը տեխսպասարկման կենտրոն ունի, ասում է, որ տեղումների ժամանակ օրերով գործ չեն ունենում, մեքենաները չեն կարողանում մոտենալ, կայանել «լճակում», մինչդեռ ինքը՝ Փաշինյանի կողմից «հերոս» հռչակված հարկատուն շարունակում է բարեխղճորեն հարկեր վճարել։ Դիմել է ՏԻՄ կառույցներին, համայնքապետին, սակայն խնդիրը լուծում չի ստանում։
Կարծիքներ