«Հրապարակ». Կառավարությունն արձակուրդ է գնացել

«Հրապարակ». Կառավարությունն արձակուրդ է գնացել

Հայաստանի պետական սահմաններն անպաշտպան են, թշնամին ամեն օր մետր-մետր առաջ է շարժվում, նոր գերիներ է վերցնում, իսկ պետական ապարատն ու բարձրաստիճան պաշտոնյաները համատարած արձակուրդ են գնացել, որպեսզի մասնակցեն նախընտրական քարոզարշավին եւ ամեն ինչ անեն իշխանության վերարտադրության համար։

Արձակուրդում են վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանըը, Շիրակի մարզպետ  Հովհաննես Հարությունյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը եւ այլք։