Մեծ Բրիտանիան դադարեցնում է Վրաստանին աջակցության բոլոր ծրագրերը
Մեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը և կսահմանափակի փոխգործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։
Այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին՝ անընդունելի համարելով վրացական իշխանությունների կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունները՝ նշելով, որ դրանք պետք է դադարեցվեն:
«Այս գործողությունները խարխլում են Վրաստանի միջազգային հեղինակությունը և հակասում են Վրաստանի սահմանադրական հավատարմությանը եվրոպական ապագային:
Ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո Մեծ Բրիտանիան անմիջապես կդադարեցնի բոլոր տեսակի աջակցության ծրագրերը Վրաստանի կառավարությանը, կսահմանափակի պաշտպանական համագործակցությունը և փոխգործակցությունը «Վրացական երազանք» կուսակցությունից կառավարության ներկայացուցիչների հետ, մինչև դադարեցվի եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից հեռացումը»,- ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարության մեջ:
Կարծիքներ