Հունաստանում սկսել են բաժանել կորոնավիրուսի դեմ պատվաստում անցածների թվային հավաստագրեր 

Հունաստանում սկսել են բաժանել կորոնավիրուսի դեմ պատվաստում անցածների թվային հավաստագրեր 

Հունաստանում բոլոր նրանց, ովքեր անցել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ, սկսել են տալ թվային հավաստագրեր։ Փաստաթուղթը Հունաստանի կառավարության նիստում ներկայացրեց է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Ըստ հաղորդման, քաղաքացիները այդ հավաստագիրը կարող են ստանալ կամ պետական ծառայությունների մատուցման կայքից, կամ էլ Քաղաքացիների սպասարկման կենտրոններից։ Փաստաթուղթը պարունակում է տեղեկատվություն, որով հնարավոր կլինի նույնականացնել պատվաստումն անցած քաղաքացիներին, իսկ անվտանգության ապահովումը անձնական տվյալների, իրականացվում է եռաշերտ պաշտպանական համակարգով։