Արմավիրի դպրոցներից մեկում փլվել է առաստաղը, տուժել է երեք դպրոցական 

Արմավիրի դպրոցներից մեկում փլվել է առաստաղը, տուժել է երեք դպրոցական 

Ռուսաստանի Կուբանի Արմավիրի թիվ երկրորդ դպրոցում փլվել է առաստաղը։ Երեք աշակերտ տուժել է։ Այս մասին հայտնում է Gazeta-ն։ Փլուզված մակերեսը կազմում է 10 քառ մետր առաստաղային ծածկույթ։ Փլուզումը եղել է դասի ժամանակ։ Դեպքի վայր են ժամանել շտապ բուժ օգնության աշխատակիցները։ Լուրջ վնասվածքներ, բարեբախտաբար, ոչ ոք չի ստացել։  Հիշեցնենք, որ դպրոցը կառուցվել է դեռ 1954 թվականին։ Դպրոցը մասնակի վերանորոգվել է 2018 թվականին։ Մասնագետները պարզում են փլուզման պատճառները։ Ստեղծվել է դեպքի մանրամասները ուսումնասիրող հանձնաժողով։